Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Թրամփը վիրավորել է Ռոբերտ Դե Նիրոյին

Թրամփը վիրավորել է Ռոբերտ Դե Նիրոյին
02.03.2026 | 13:45

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ արտահայտություններով է արձագանքել Հոլիվուդի լեգենդ Ռոբերտ Դե Նիրոյի՝ «դիմադրության» կոչին։ Իր Truth Social հարթակում հանրապետական նախագահը դերասանի մասին գրել է․

«Թրամփի նկատմամբ մոլագարության սինդրոմով տառապող Ռոբերտ Դե Նիրոն` ևս մեկ հիվանդ և խելագար մարդ, իմ կարծիքով չափազանց ցածր IQ-ով, բացարձակապես չի հասկանում, թե ինչ է անում կամ ասում, իսկ նրա ասածներից մի քանիսը նույնիսկ իրականում հանցավոր են»։

Թրամփի այս հարձակումների պատճառը դերասանի ելույթն էր The Best with Nicole Wallace փոդքաստում, որտեղ Դե Նիրոն կոչ էր արել ամերիկացիներին դիմադրել գործող նախագահին՝ հայտարարելով, որ «դա միակ ճանապարհն է»։

«Թրամփը քանդում է մեր երկիրը։ Բոլորը պետք է միավորվեն՝ նրանից ազատվելու համար»,- ասել է Դե Նիրոն՝ դիմելով ԱՄՆ քաղաքացիներին։

Ռոբերտ Դե Նիրոն դեռ Թրամփի առաջին նախագահական ժամկետից ի վեր հստակ դիրքավորվել է որպես նրա ընդդիմախոս։ Նա բազմիցս հրապարակայնորեն քննադատել է նախագահին։ Անցյալ տարի Կաննի կինոփառատոնում կյանքի նվաճումների համար մրցանակ ստանալուց հետո իր ելույթում նա Թրամփին անվանել էր «սահմանափակ»։ Իսկ 2016 թվականին Դե Նիրոն հայտարարել էր, որ Թրամփը «խոզ և շուն է», և որ ինքը «կուզենար հարվածել նրա դեմքին»։

Ardarutyun.com-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 8688

Մեկնաբանություններ